1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Oգոստոսի 14-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Oրակարգում երկու հարց էր' նախապատրաստական աշխատանքները սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը նոր ուսումնական տարվա սկզբին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով առաջիկա ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու խնդիրներին' նշեց, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ' ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:

Ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ տալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի և կոնկրետ անիլիքների վերաբերյալ' Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորեց յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:

Անցնելով օրակարգի երկրորդ հարցին' Վլադիմիր Գասպարյանը նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներ նախանշեց և համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:

Ամփոփելով խորհրդակցությունը' ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս ընդգծեց երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրի կարևորությունը և պատասխանատուներին հրահանգեց հետևողականորեն ու լիարժեք կատարել իրենց առաջադրված խնդիրը: